Հասարակություն 

Վանաձորյան բնակարանում դիակ է հայտնաբերվել

Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ ապրիլի 19-ին, ժամը 11.06-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Չուխաջյան փողոցի շենքերից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցների և հեռախոսազանգերին, դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և հայտնաբերել 68-ամյա Գ. Գ.-ի դին:

Նույն շարքից