Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Անդրանիկ Մանուկյանը հույս է հայտնել, որ Ուկրաինան կճանաչի Հայոց ցեղասպանությունը։ Այդ մասին նա հայտարարել է Ցեղասպանության 100-ամյակին նվիրված ցուցադրության բացման ժամանակ, փոխանցում է РБК-Украина-ն։
«Այստեղ սերունդներ են, ովքեր պահանջում են, որ Ուկրաինայի պետությունը, որպես եղբայրական պետություն, նույնպես ճանաչի հայ ժողովրդի ցեղասպանությունը։ Դա, ցավոք, դեռևս չի հաջողվել, սակայն կարծում եմ, որ ժամանակի ընթացքում այդ փաստը տեղի կունենա»,- ասել է Մանուկյանը։
Դեսպանը շնորհակալություն է հայտնել ուկրաինացիներին, որ նրանք ժամանակին ընդունել են Օսմանյան կայսրությունից փախած հայերին։«Ես՝ որպես Հայաստանի դեսպան, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ուկրաինացի ժողովրդին, որ նա այդ տարիներին ընդունել է հայերին»,- նշել է Մանուկյանը։