Այսօր կառավարության անդամների հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հիվանդ է հարբուխով` հավելելով, որ «Դմիտրի Անատոլիին լավ չեն հետևել»:
ՌԻԱ Նովոստիի տեղեկություններով, այսօր Մեդվեդևը մի շարք հանդիպումներ ուներ, որոնք տեղի չեն ունենալու: Տեղի չի ունենա նաև Մեդվեդևի հանդիպումը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: