Քաղաքական 

Կրեմլը՝ Սարգսյան-Պուտին սպասվելիք հանդիպման մասին

Այսօր՝ մարտի 15-ին, Մոսկվայում Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը կքննարկեն հարցեր, որոնք վերաբերում են ղարաբաղյան հակամարտությանը, ինչպես նաև երկկողմ հարաբերություններին՝ քաղաքական, առևտրատնտեսական, մշակութային ոլորտներում:

Նախատեսվում է նաև քննարկումներ կազմակերպել եվրասիական տարածքում ինտեգրացիոն համագործակցության  մասով:

Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը՝ հավելելով, որ հանդիպման ժամանակ երկու երկրների ղեկավարները խոսելու են նաև տարածաշրջանային ակտուալ խնդիրների մասին:

Նույն շարքից