Մարտի 14-ին, Փարիզում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ հնարավոր է գտնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիները՝ հավելելով, թե Ֆրանսիան ցանկանում է, որ հարցի կարգավորմանն ուղղված բանակցությունները վերսկսվեն:
Օլանդի խոսքերով, գոյություն ունեցող ստատուս-քով անընդունելի է, քանի որ կան ռիսկեր, ինչում բոլորը համոզվեցին 2016 թվականի ապրիլին:
Բանակցությունները վերսկսելու անհրաժեշտության մասին խոսել է նաև Ադրբեջանի նախագահը՝ նշելով, որ հենց դա պետք է արվի առաջին հերթին: