Հասարակություն 

Աշխարհի լավագույն օդանավակայանները՝ ըստ Skytrax-ի

Բրիտանական Skytrax հետազոտական կենտրոնը հրապարակել է աշխարհի լավագույն օդանավերի իր ցանկը: Բրիտանական ընկերության կարծիքով Երկիր մոլորակի լավագույն օդանավակայանը Սինգապուրի Չանգի օդանավակայանն է, որն առաջին հորիզոնականից չի իջնում արդեն 5 տարի: Լավագույն օդանավակայանների առաջին 100-յակին կարելի է ծանոթանալ այստեղ:

Չանգիին հաջորդում է Տոկիայի միջազգային օդանավակայանը, իսկ լավագույն եռյակը եզրափակում է հարավկորեական Ինչոնը, որն անցած տարի 2-րդն էր:

Լավագույն տասնյակում են հայտնվել նաև Մյունխենի, Հոնկոնգի, Դոհայի, Տյուբուի (Ճապոնիա), Ցյուրիխի, Լոնդոնի, Մայնի Ֆրանկֆուրտի օդանավակայանները:

Նույն շարքից