Հասարակություն Տնտեսություն 

45 եվրո՝ յուրաքանչյուր զբոսաշրջիկի համար. Ինչպես է Իսրայելը զարգացնում տուրիզմը

Իսրայելի տուրիզմի նախարարությունը տվել է նոր ծարգրի մեկնարկը, որը նպատակ ունի խրախուսել երկրի ծովափնյա շրջաններում տուրիզմի զարգացմանը: Նշվում է, որ Էյլատից ոչ հեռու գտնվող Օվդա և Ռամոն օդանավակայաններում վայրէջք կատարած յուրաքանչյուր զբոսաշրջիկի համար փոխադրողներն ու տուրօպերատորները կարող են 45 եվրո ստանալ:

Այդ գումարը ստանալու համար ընկերությունները պետք է 2017 թվականի հոկտեմբերի 15-ից մինչև 2018 թվականի մարտի 29-ն առնվազն 16 չվերթ իրականացնեն դեպի Կարմիր ծովի ափ:

2016-ին ևս Իսրայելը 45-ական եվրո էր վճարում յուրաքանչյուր զբոսաշրջիկի համար: Իսրայելի իշխանություններն արդեն հաստատել են, որ այս նախագիծը լավ արդյունքներ է տվել:

Նույն շարքից