Հասարակություն 

Գերմանացիները չեն ցանկանում Թուրքիան տեսնել Եվրամիության մեջ

Գերմանացիների ավելի քան 60 տոկոսը կողմ են, որ Բեռլինը հանդես գա նախաձեռնությամբ, որի նպատակը կլինի Եվրամիությանը Թուրքիայի անդամակցությանն ուղղված բանակցությունները դադարեցնելը: Այս մասին վկայում են  INSA հետազոտական ինստիտուտի կողմից անկացված հարցման արդյունքները, հայտնում է  Bild-ը:

Հարցման արդյունքների համաձայն, գերմանացիների 62,4 տոկոսը կողմ են դեպքերի նման զարգացմանը, դեմ՝ 11,9 տոկոսը:

Նշենք, որ Գերմանիայի և Թուրքիայի առանց այդ էլ լարված հարաբերություններն էլ ավելի սրվեցին այն բանից հետո, երբ Թուրքիայում ձերբակալվեց թուրքական ծագում ունեցող գերմանացի լրագրող Դենիզ Յուջելը, ում մեղադրում են ահաբեկչությանն աջակցելու մեջ:

Նույն շարքից