Հասարակություն 

Ծառատունկ՝ Յուրի Բախշյանի անվան զբոսայգում

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող Յուրի Բախշյանի անվան զբոսայգում կիրակի օրը կազմակերպվել է «Ես տնկել եմ իմ ապագայի ծառը» կարգախոսով ծառատունկ:



Ծառատունկին Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար, Յուրի Բախշյանի այրի Անահիտ Բախշյանի հետ ակտիվորեն մասնակցել են զբոսայգու հարակից շենքերի բնակիչներն ու այստեղ իրենց ժամանցը կազմակերպող երեխաները: Վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կողմից ապահովել են ծառատունկի կազմակերպման համար անհրաժեշտ պարագաներ, տնկիներ: Ծառատունկի արդյունքում զբոսայգում տնկվել է 100 պտղատու ծառ: Մասնակիցները խոստացել են հետևողական լինել և խնամել իրենց տնկած ծառերը:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Նույն շարքից