Կալանքի տակ գտնվող Անի Հովհաննիսյանը, որը հայտնվել է ճաղերի հետևում պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի ջանքերով, հոդված է գրել սրա մասին, վերնագիրն էլ այսպես է ձևակերպել. «Տիգրան Ուրիխանյանի հայրենիքը Ադրբեջա՞նն է»:
Այս կապակցությամբ պետք է ասել, որ Անի Հովհաննիսյանը սխալվում է, դրա համար էլ առ այսօր ազատության մեջ չէ և արդյունավետ չէ իր պայքարը Ուրիխանյանի դեմ: Բանն այն է, որ Ուրիխանյանի հայրենիքը չի կարող լինել Ադրբեջանը կամ որևէ այլ այլանդակ երկիր, քանզի այդտեղ մարդիկ ծնվում են` օժտված որոշակի բարոյականությամբ: Օրինակ, Իլհամ Ալիևը լուրջ բարոյականության կրող է, կան նորմեր, որոնք նա երբեք չի խախտի: Իսկ Ուրիխանյանը զուրկ է բարոյականության որևէ նշույլից: Նա կարող է մեկին փող խոստանալ և անհամբեր սպասել, թե երբ պիտի այդ մեկը զանգի իրեն՝ խոստացված փողն ուզի, որ հետո նրա կալանքը կազմակերպի: Նա կարող է իր զինակից-կուսակցին նստեցնել, դա էլ քիչ է` բողոքել վերջինիս՝ հեռախոսից օգտվելու փաստից և նրան կարցեր ուղարկի: Նա կարող է մարդկանց հանդեպ հաշվեհարդար կազմակերպել, հետո մարմնավաճառների հետ նկարահանել: Նա միշտ, օր ու գիշեր, գաղտնալսում է մարդկանց, իր բոլոր զրուցակիցներին, գաղտնանկարում է և այլն:
Ոչ, Տիգրան Ուրիխանյանի հայրենիքը Ադրբեջանը չէ, նրա հայրենիքը կարող է լինել միայն բորդելը, որտեղ աշխատում են և ուր հաճախում են բարոյական տարրական նորմերից զուրկ էակները: Երբ Անի Հովհաննիսյանը հասկացավ այս պարզագույն բանը, նրա պայքարն այս բորդելի բալայի դեմ հաջողություն կունենա:
Օգտվելով առիթից՝ ևս մեկ անգամ ցավակցենք Գագիկ Ծառուկյանին: Այն բանի համար, որ նրա խմբակցությունը պառլամենտում ամենախայտառակը կլինի, քանզի չկա որևէ նախընտրական ցուցակ, որին անդամակցի բորդելի բալա: Միակ ցուցակը Ծառուկյանինն է: Թե ինչի համար ռուս դեսպանը այդ փորձանքը բերեց Ծառուկյանի գլխին` անհայտ է: Հավանաբար, ինչ-որ մի բան եղել է այս երկուսի միջև: Բայց, դե, դա արդեն մեզ չպետք է հետաքրքրի: Մեզ պիտի հետաքրքրի միայն այն, որ Ուրիխանյանը կրի արժանի պատիժ` ըստ ՀՀ քրեական օրենսդրության, բազում զանցանքների համար, իսկ արդարադատության իրականացմանը բոլոր խոչընդոտողները, ներառյալ նրա եղբայրը` ԱԱԾ տնօրեն Կուտոյանը, դուրս գան ջրի երես և ըստ արժանվույն խայտառակվեն:
Աղբյուրը՝ shame.am