«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ պետական բժշկական համալսարանի անվտանգության ծառայության պետ Վանիկ Գինոսյանն ազատ է արձակվել։ Նրան ձերբակալել էին 2016թ․ սեպտեմբերին ԱԱԾ-ում հարուցված քրեական գործի պատճառով՝ 308-րդ հոդվածով: Պարզվել էր, որ պետական ավարտական և ընթացիկ քննությունների ժամանակ Վանիկ Գինոսյանը գումարի դիմաց դրական գնահատականներով է ապահովել որոշ ուսանողների»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում