Հասարակություն 

Անբարեկարգ տարածքների վարձակալության պայմանագրերը կլուծվեն

Ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից Երևանի ավագանու կողմից ընդունված քաղաքային համայնքում գործող պարտադիր բարեկարգման որոշման պահանջների կատարման նպատակով վարչական շրջաններում կազմակերպվել են շրջայցեր: Հսկողության արդյունքում հայտնաբերվել և համապատասխան արձանագրություն է կազմվել 53 դեպքի մասով:



Հանձնարարվել է առավել ակտիվացնել այս ուղղությամբ աշխատանքները, իսկ այն վարձակալների նկատմամբ, որոնք սեղմ ժամկետում համապատասխան տեսքի չեն բերի իրենց տարածքները, հանձնարարվել է ձեռնարկել օրենսդրությամբ սահմանված համապատասխան միջոցներ՝ ընդհուպ լուծել վարձակալության պայմանագրերը: Քաղաքաշինության ոլորտում նախորդ շաբաթվա ընթացքում իրականացված հսկողության արդյունքում արձանագրվել է ապօրինի շինարարության և հողազավթման 5 դեպք: Քանդման աշխատանքներ են իրականացվել 3 հասցեներում:



Այս մասին զեկուցվել է Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ: Զեկուցվել է, որ մայրաքաղաքում ավարտվել են գետերի հուների մաքրման աշխատանքները: Չնախատեսված վայրերում կենցաղային, ինչպես նաև շինարարական աղբը թափելու դեպքերի հայտնաբերման ու կանխարգելման աշխատանքների հետ կապված զեկուցվել է, որ նախորդ շաբաթ կազմվել է 74 վարչական արձանագրություն:

Նույն շարքից