Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանի և Թուրքիայի միջև բանակցություններին, եթե դրանք սկսվեն: Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ հավելելով, որ Մոսկվան մասնավորապես կողջոնի երկու երկրների միջև սահմանի բացումը:
Regional Post — Caucasus-ի հետ հարցազրույցի ժամանակ Լավրովը հայտնել է, որ Ռուսաստանը 2007-09 թվականներին լուրջ դերակատարում է ունեցել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործում, սակայն դրանից հետո գործընթացը դադարեցվել է:
«Կարևոր է, որ կողմերը ցույց տվեցին ունակություն պայմանավորվելու և լուրջ, պատասխանատու որոշումներ կայացնելու մասով: Վատսհ եմ, որ Հայաստանն ու Թուրքիան կարող են կարգավորել գոյություն ունեցող խնդիրները: Միևնույն ժամանակ շատ բան կախված է հենց նրանցից: Երբ Երևանն ու Անկարան որոշեն նստել բանակցությունների սեղանին, Մոսկվան պատրաստ կլինի ամենաակտիվ աջակցությունը ցուցաբերել»,-ասել է Լավրովը:
«Անկասկած մենք ողջունում ենք ԵԱՏՄ-ի արտաքին սահմանի հայ-թուրքական հատվածի բացումը, սա միայն օգուտ կբերի տարածաշրջանին»,-ավելացրել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը: