Հասարակություն 

Մեկնարկել է ՀՀ դպրոցականների շախմատի 11-րդ օլիմպիադայի քաղաքային փուլը

Երևանի քաղաքապետարանի նախասրահում մեկնարկել է ՀՀ դպրոցականների շախմատի 11-րդ օլիմպիադայի քաղաքային փուլը, որը կտևի երկու օր: Այս փուլին մասնակցում են օլիմպիադայի համայնքային փուլում նախորդ տարի հաղթած երևանյան 10 դպրոցների շախմատի թիմերը:

Նշենք, որ ՀՀ դպրոցականների շախմատի 11-րդ օլիմպիադայի համայնքային փուլն անցկացվել է 2016թ. նոյեմբերի 11-17-ը, որին մասնակցել են 176 դպրոցների թիմեր, յուրաքանչյուրը կազմված 4 պատանի շախմատիստներից՝ 3 տղա և 1 աղջիկ: Ընդհանուր առմամբ համայնքային փուլին մասնակցել է 704 աշակերտ:

Նույն շարքից