Քաղաքական 

Թուրքիան Եվրոպային սրբազան պատերազմով է սպառնում

Եվրոպայում շուտով սրբազան պատերազմ է սկսվելու: Նման հայտարարությամբ հանդես է եկել Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն՝ մեկնաբանելով Նիդերլանդներում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները, հայտնում է Hurriyet Daily News-ը:

Նշենք, որ Նիդերլանդներում   տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքում հաղթել է վարչապետ Մարկ Ռյուտտեի գլխավորած իշխող կուսակցությունը:

«Եթե դուք ուսումնասիրեք բոլոր կուսակցությունները, կտեսնենք, որ որևէ տարբերություն չկա սոցիալ-դեմոկրատների և ֆաշիստների միջև: Բոլորը նույնկերպ են մտածում: Դուք Եվրոպան տանում ենք դեպի անդունդ: Շուտով այնտեղ սրբազան պատերազմ է սկսվելու»,-ասել է թուրքք նախարարը:

Նույն շարքից