Քաղաքական 

Պուտինը ՌԴ-ում արտասահմանցի դեսպանների հետ խոսել է ղարաբաղյան հակամարտության մասին

Ռուսաստանը պատրաստ է առավելագույն ջանքեր գործադրել ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար: ՌԴ-ում այլ երկրների դեսպանների հետ հանդիպման ժամանակ նման հայտարարությամբ հանդես է եկել  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ խոսելով Հայաստանի հետ հարաբերությունների մասին:

«Հայաստանի հետ մեզ կապում են բարեկամական կապերը: Մարտի 15-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումը ցույց տվեց, որ Հայաստանն ու Ռուսաստանը , որպես դաշնակիցներ, հուսալիորեն աջակցում են միմյանց և առաջ են տանում եվրասիական ինտեգրացիոն գործընացը: Ինչ վերաբերում է ղարաբաղյան հակամարտությանը, ապա Ռուսաստանը, որպես միջնորդ, պատրաստ է առավելագույն ջանքեր գործադրել դրա կարգավորման համար»,-ասել է Պուտինը:

Նույն շարքից