«Փաստ» թերթը գրում է. ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանի՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված 2016 թ. տարեկան հայտարարագրից տեղեկանում ենք, որ նա նախորդ տարի 17 միլիոն 736 հազար և 35 հազար ԱՄն դոլար փոխառություններ է հանձնել։
Գաբրիելյանի կինը՝ Հասմիկ Ղահրամանյանը նույնպես նախորդ տարի փոխառություններ է ունեցել։ Իր փոխառությունները կազմել են 20 միլիոն 783 հազար դրամ և 15 հազար ամերիկյան դոլար։ Նախարարի դրամական միջոցները նախորդ տարի էականորեն նվազել են։ Տարեսկզբին նա հայտարարագրել էր 3 միլիոն 607 հազար դրամ և 2 հազար ԱՄՆ դոլար, իսկ տարեվերջին այդ ամենից մնացել էր միայն 2 միլիոն դրամը։
Կնոջ հայտարարագրից տեսնում ենք, որ վերջինիս դրամական միջոցներն էլ ավելացել են՝ 362 հազար 923 դրամից դառնալով 660 հազար»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում