Հասարակություն 

Մի շարք ավտոճանապարհներին մառախուղ և մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ  մարտի 17-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Ապարանի, Արթիկ - Ալագյազ, Սևան - Գավառ, Գավառ - Մարտունի, Գորիս - Սիսիան ավտոճանապարհներին, Տիգրանաշենի և Վարդենյաց  լեռնանցքներում  տեղ - տեղ  մերկասառույց է:

Մասիսի և Արտաշատի  տարածաշրջանների ճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-50 մ:

Կատարվում են ճանապարհների մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ճանապարհները բաց են:

Նույն շարքից