Քաղաքական 

Արցախի ՄԻՊ-ն ԱՄՆ կոնգրեսականների հետ քննարկել է ապրիլին Ադրբեջանի զինված ուժերի կատարած վայրագությունները

Արցախի ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Շարունակվում է իմ այցելությունը Միացյալ Նահանգներ, որը կազմակերպվել է ԱՄՆ Արևելյան ափի Հայ Դատի գրասենյակի կողմից։ Մարտի 15-ին և 16-ին մարդու իրավունքների ոլորտում մեր մտահոգությունները ներկայացրել եմ կոնգրեսականներ Վալդաոյին, Շիֆին և Մըքգավըրնին։ Մասնավորապես, քննարկվել են Ապրիլյան պատերազմի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերի կատարած վայրագությունները, ինչպես նաև Լապշինի գործը։ Նույն հարցերը մարտի 10-ին Փրովիդենսում քննարկվել էին կոնգրեսական Սիսիլինիի հետ։

Նույն շարքից