Հասարակություն 

Ամերիկյան գեներալի կարծիքով ռուսները Կիեւի վրա կհարձակվեն մայիսի 9-ի շքերթից անմիջապես հետո

Ինչպես տեղեկացնում է Defense One պարբերականը, ՆԱՏՕ-ի ամերիկյան գեներալ Ուեսլի Կլարկի համոզմամբ ուկրաինական ուժայինների ու Ռուսաստանի կողմից հողանավորվող Դոնբասի աշխարհազորայինների միջեւ ռազմական գործողությունները կվերսկսվեն մայիսի 9-ի հաղթական շքերթից անմիջապես հետո:

 

Կլարկը վերջին շրջանում բազմիցս լինելով Ուկրաինայում, շփվել է ուկրաինական պաշտոնյաների ու զինվորակաների հետ եւ հանգել եզրակացության, որ Մոսկվան, Դոնբասում ռազմական գործողությունների վերսկսելուց առաջ լայնածավալ կերպող նախապատրաստվում է Մայիսի 9-ի հաղթական շքերթին:

 

Գեներալի կարծիքով, Մոսկվան ու աշխարհազորայինները ցուցադրաբար շփման գծից հեռացնելով ռազմական տեխնիկան, հարմար առիթ են սպասում ուժերը վերախմբավորելու ու ճշգրիտ հարված հասցնելու համար:

 

Վերջում նա նշել է, որ գործողություններն իրականացվում են ԵԱՀԿ դիտորդական առաքելության գիտության ու թողտվության պայմաններում:

 

 

 

 

 

Նույն շարքից