Միջազգային Քաղաքականություն 

ԱՄՆ-ը չի բացառում Հյուսիսային Կորեայի նկատմամբ ռազմական միջոցները

analitik.am

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնը հայտարարել է, որ ամերիկյան իշխանությունները չեն բացառում Հյուսիսային Կորեայի դեմ ռազմական միջոցները, եթե Փհենյանը սպառնա Հարավային Կորեային և այնտեղ գտնվող ամերիկյան զորքերին: Այս մասին հայտնում է BBC News-ը:

«Իհարկե մենք չենք ցանկանում, որ գործը հասնի ռազմական հակամարտությանը»,-ասել է նա:

Թիլլերոնը նաև նշել է, որ Հյուսիսային Կորեան պետք է հրաժարվի զանգվածային ոչնչացման զենք ստեղծելու գաղափարից, եթե ցանկանում է անվտանգության հետ կապված հարցերը լուծել և բարգավաճող տնտեսություն ունենալ:

Նույն շարքից