Հասարակություն 

Սահմանամերձ Ոսկեվանում բացվեց հայոց ցեղասպանության զոհերի հուշաքար

Ապրիլի 18-ին Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեվան գյուղում հանդիսավորությամբ բացվեց հայոց ցեղասպանության զոհերի հուշաքար: Կոթողը պատկերում է պատմական Հայաստանի տարածքը, այն հատող խաչ, որը նաեւ սրի է նման, հայոց հավերժության ոգին խորհրդանշող նուռը: Հուշաքարը գտնվում է 1990թ. բացված Զորավար Անդրանիկի արձանի կողքին:

Հուշաքարի կառուցման նախաձեռնությունը պատկանում է Ոսկեվանից սերված Լորիս Սաֆարյանին: Քանդակագործը ոսկեվանցի քանդակագործ Արթուր Մելքոնյանն է, ում հայրը՝ Անուշավան Մելքոնյանը 1992թ. հունիսի 8-ին հերոսաբար զոհվեց Ոսկեվանի սահմանագոտում:

Նույն շարքից