Քաղաքական 

Ընդդիմադիր թեկնածուներից մեկն ամեն ինչ տեսագրել է և ուղարկել ԵԽԽՎ ԺՀՄԻԳ-ին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Վայոց Ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, փոխմարզպետ Սամվել Թարվերդյանը, կրթության վարչության պետը, խախտելով օրենքը, աշխատանքային ժամին ՀՀԿ-ական թեկնածուի՝ Աշոտ Արսենյանի հետ մասնակցում են քարոզարշավին, կոչ անում ընտրել նրան:

Ընդդիմադիր թեկնածուներից մեկը սա տեսագրել է և ուղարկել ԵԽԽՎ ԺՀՄԻԳ-ին:   Վայոց Ձորի մարզպետը «Հրապարակ»-ի հետ զրույցում պնդեց, որ ինքը և կրթության վարչության պետը քարոզարշավին մասնակցում են՝ գտնվելով արձակուրդում, իսկ փոխմարզպետը ոչ աշխատանքային ժամերին է մասնակցում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից