Ապրիլի 15-17-ը Մոսկվայում անցկացվեց «Բարձրագույն դպրոց. փորձ, խնդիրներ, հեռանկարներ» խորագրով 8-րդ միջազգային գիտագործնական համաժողովը: Համաժողովին մասնակցում էին ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր Արսեն Լոքյանը, Ակադեմիայի կառավարման հոգեբանության ամբիոնի վարիչ Ռուբեն Աղուզումցյանը և Երևանի պետական համալսարանի ընդհանուր հոգեբանության ամբիոնի վարիչ Հրանտ Ավանեսյանը:
Ապրիլի 15-ին հայաստանյան պատվիրակության անդամները արդյունավետ հանդիպումներ ունեցան Ռուսաստանի Ազգերի բարեկամության համալսարանի (Российский университет дружбы народов (РУДН) ղեկավարության հետ:
Համաժողովում Ակադեմիայի ռեկտոր Արսեն Լոքյանը հանդես եկավ ելույթով՝ «ՀՀ-ում քաղաքացիական ծառայողների հետբուհական կրթության կազմակերպման հայեցակարգը» թեմայով: