Միջազգային Քաղաքականություն 

Էրդողանը Մերկելին համեմատել է նացիստների հետ

analitik.am

Մարտի 19-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հերթական անգամ գերմանական իշխանությունների գործողությունները համեմատել է նացիստական մեթոդների հետ: Այս անգամ նրա մեղադրանքները հնչել են Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հասցեին: Էրդողանը հայտարարել է, թե Մերկելը նացիստական մեթոդներ է կիրառում Գերմանիայում  գտնվող իր թուրք եղբայրների և քույրերի, ինչպես նաև թուրք նախարարների և թուրքական իշխանության ներկայացուցիչների նկատմամբ, ովքեր մեկնում են Գերմանիա, որպեսզի Թուրքիայում անցկացվելիք հանրահավաքի համար քարոզչական ելույթներ ունենան:

Էրդողանի խոսքերով, Եվրոպայի և Թուրքիայի միջև հարաբերություներում ճգնաժամը վերջին օրերին ցույց տվեց, որ ստեղծված իրավիճակում նոր էջ է բացվում: Նա Եվրոպային մեղադրել է ահաբեկչության մեջ՝ հայտարարելով, որ դիմակահանդեսն ավարտված է:

Նույն շարքից