Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումից առաջ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ուսումնասիրել է վերջինիս հարցազրույցը Playboy ամսագրին, այս մասին հայտնում է The Independent-ը՝ հղում անելով գերմանացի չինովնիկներին:
Թրամփի հարցազրույցը վերոնշյալ ամսագրի 1990-րդ համարում է: Նա այդ հարցազրույցում խոսել է մի շարք քաղաքական քայլերի մասին, որոնք պատրաստվում է անել նախագահի պաշտոնում:
Մինչև Թրամփին հանդիպելը, Մերկելի թիմը նաև ուսումնասիրել է վերջինիս վարքը՝ Մեծ Բրիտանիայի, Կանադայի և Ճապոնիայի վարչապետերի հետ հանդիպման ժամանակ: