Հասարակություն 

Աշխարհում միլիարդատերերի թիվը գերազանցել է 2000-ը

 Forbes-ը հրապարակել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկը: Այն շարունակում է գլխավորել է Microsoft  ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը: Նրա կարողությունը գնահատվում է 86 միլիարդ դոլար: Երկրորդ հորիզոնականում հայտնվել է Berkshire Hathaway-ի ղեկավար Ուորրեն Բաֆեթը, ով մեկ տարվա մեջ իր կարողությունն ավելացրել է 14,8 միլիարդ դոլարով: Եռյակը եզրափակում է Amazon-ի հիմնադիր Ջեֆֆ Բեզոսը, ում կարողությունը հասնում է 72,8 միլիարդ դոլարի:

Ամսագիրը նշում է, որ 2016 թվականին աշխարհում միլիարդատերերի թիվն առաջին անգամ գերազանցել  է 2 հազարը՝ 1810-ից հասնելով 2043-ի

Նույն շարքից