Քաղաքական 

Արփինե Հովհաննիսյանի դեմ վերջին դեմարշը լավատեղյակները հենց Հովիկ Աբրահամյանի «ձեռի գործն» են համարում. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե ՀՀԿ-ից դուրս եկած Հովիկ Աբրահամյանը փորձում է այնքան էլ մեկուսացված կյանքով չապրել։ Տեղեկություն կա, որ «վտակվելուց» հետո մեկ անգամ հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ, երբեմն-երբեմն հեռախոսազրույց է ունենում Գալուստ Գրիգորիչի հետ:

Չնայած հակառակ պնդումները եւս կան. Արփինե Հովհաննիսյանի դեմ վերջին դեմարշն էլ լավատեղյակները հենց Հովիկ Աբրահամյանի «ձեռի գործն» են համարում:

Բոլոր դեպքերում, Աբրահամյանին մոտ կանգնած աղբյուրները պնդում են, որ «հին գվարդիան», նրանց հետ նաեւ Հովիկ Աբրահամյանը, ցանկանում են, որ 2018-ին Սերժ Սարգսյանը լինի վարչապետ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից