ԱՄՆ պետքարտուղարությունը հաստատել է, որ Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն ապրիլին մեկնելու է Մոսկվա:
«Ապրիլին Թիլերսոնը կմեկնի Իտալիա G7-ի հանդիպմանը մասնակցելու համար, ապա նա կուղևորվի Ռուսաստան»,-հայտնել են պետքարտուղարությունից:
Ավելի վաղ Ռոյթերը հայտնել էր, որ Թիլերսոնը պատրաստվում է Մոսկվա մեկնել ապրիլի 12-ին: