Չինական Չժոուշան քաղաքում չինուհին ավելի քան 900 տաքսի է վարձել իր սերած տղամարդուն ամուսնության առաջարկություն անելու համար, հայտնում է china.org-ը:
Տաքսիները վարձակալվել են մեկ ընկերությունից: Այդ ընկերության մենեջերը հայտնել է, որ 2 ժամվա համար չինուհին վճարել է մոտ 1,5 հազար դոլար: Մեքենաների վրա գրված է եղել «Չժան Ցզյանֆեն, ես ցանկանում եմ ամուսնանալ քեզ հետ: Դու համաձա՞յն ես»:
Տղամարդու պատասխանը դրական է եղել: