Հասարակություն 

Դեմիրճյան և Պռոշյան փողոցների խաչմերուկում փոս է գոյացել, որը մեծանում է

Մարտի 21-ին, ժամը 12:39-ին տեղեկություն է ստացվել, որ Դեմիրճյան և Պռոշյան փողոցների խաչմերուկում փոս է գոյացել, որը գնալով մեծանում է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ ճանապարհի երթևկելի հատվածում ասֆալտի վրա առաջացել է փոս (տրամագիծը՝ 0.6մ, խորությունը՝ 0,5մ):

Փրկարարները սահմանազատել են տարածքը:

Նույն շարքից