Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից գերմանացիներին և հոլանդացիներին նացիստների հետ համեմատելն անընդունելի է: Նման հայտարարությամբ Բեռլինում լրագրողների հետ հանդիպմանը հանդես է եկել Եվրոպական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ֆրանս Թիմերմանսը:
Թիմերմանսը նաև նշել է, որ թուրքական հայտարարությունների անընդունելի լինելու մասով գոյություն ունի համաեվրոպական դիրքորոշում: