Հասարակություն 

Վրացական պատվիրակությունը ներկա կլինի Հայաստանի եւ Թուրքիայի միջոցառումներին

Վրացական պատվիրակությունը ներկա կլինի թե՛ Հայաստանում, թե՛ Թուրքիայում ապրիլի 24-ին անցկացվելիք միջոցառումներին։

Ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումներին ներկա է գտնվելու Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Մանանա Կոբախիձեն, որը խորհրդարանում նաեւ ղեկավարում է Հայաստանի հետ բարեկամության խումբը, տեղեկացնում է «Գրուզիա Օնլայնը»։ 

Թուրքիայում անցկացվելիք միջոցառումներին ներկա է լինելու Վրաստանի պաշտպանության նախարար Մինդիա Ջանելիձեն եւ անվտանգության ու պաշտպանության խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Իրաքլի Սեսիաշվիլին։

Նույն շարքից