Ուկրաինայի Ներքին գործերի նախարարի խորհրդական Անտոն Գերաշչենկոն հայտարարել է, որ Եվրատեսիլի հայաստանյան ներկայացուցիչ Արծվիկ Հարությունյանի մասով առանձին որոշում է կայացվելու, եթե պարզվի նա այցելել է Ղրիմ:
«Ճիշտ չէ Յուլյա Սամոյլովային պատասխանատվության ենթարկել այն բանի համար, որ նա գնացել է Ղրիմ, իսկ մյուսներին ոչ: Դա անարդար կլինի: Եթե Հայաստանի ներկայացուցիչը ելույթ է ունեցել Ղրիմում, հարցը կքննարկվի բոլոր կետերով»,-ասել է նա:
Գերաշչենկոն հավելել է, որ Ուկրաինայի Անվտանգության խորհուրդը ստուգելու է Եվրատեսիլի բոլոր մասնակիցներին, որպեսզի պարզի, թե ով է եղել Ղրիմում: