ՀՀ Կառավարության վաղվա նիստում հաստատման կներկայացվի 2015թ-ի ոռոգման շրջանում Սևան–Հրազդան ոռոգման-էներգետիկ համակարգով ջրի լճից բաց թողնման չափաքանակը մինչև 170 մլն. խոր. մետր սահմանելու հարցը, ինչը «Սևանի մասին» ՀՀ օրենքի շրջանակում է:
Հիշեցնենք, որ 2014թ-ին Կառավարությունը որոշում ընդունեց Սևանից բաց թողնել 240 մլն. խմ ջուր, ինչը բազմաթիվ բնապահպանների դժգոհության առիթ դարձավ:
Ըստ որոշման նախագծի՝ բնապահպանության նախարարին կհանձնարարվի Սևանա լճից ոռոգման նպատակով ջրի բացթողումն ապահովել` համաձայն ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի կողմից ներկայացվող չափաքանակի և ժամկետների: