Քաղաքական 

Գերմանիան սկսել է անհամեմատ ավելի քիչ զենք վաճառել Թուրքիային

Գերմանիայի դաշնային կառավարությունը սկսել է ավելի հաճախ մերժել Թուրքիային զենք վաճառելու առաջարկները: Ինչպես հայտնում է Süddeutsche Zeitung-ը, 2016 թվականի նոյեմբերից հետո գերմանական կողմը չեղյալ է համարել 11 գործարք, որոնք վերաբերում են Թուրքիային զենք վաճառելուն:

Գերմանիայի էկոնոմիկայի նախարարությունը դա բացատրում են նրանով, որ Բեռլինը սկսել է ավելի զգուշավորությամբ վերաբերել Թուրքիային զենք վաճառելուն, չնայած այն բանին, որ այդ երկրի հետ գտնվում է նույն դաշնքում՝ ՆԱՏՕ-ում:  Զգուշավորությունը պայմանավոված է 2016 թվականի հուլիսյան դեպքերով և դրանց հաջորդած ճնշումներով, որոնք Էրդողանը գործադրում է իր հակառակորդների նկատմամբ:

Հարկ է նշել, որ Գերմանիայի կառավարությունը սովորաբար արգելք չի հանդիսանում ՆԱՏՕ-ի անդամ երկրներին զենք վաճառելու հարցում, սակայն Թուրքիայի մասով սկսել է առանձին որոշումներ կայացնել:

Նույն շարքից