ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը խոստովանել է, որ կինն է իրեն համոզել ստանձնել Միացյալ Նահանգների պետքարտուղարի պաշտոնը. «Ես չէի ցանկանում այդ պաշտոնը, սակայն կինս ասաց, որ ես պետք է ընդունեմ նախագահ Թրամփի առաջարկը, նա համոզեց ինձ»,-ասել է Թիլերսոնը:
Ընդ որում, Թիլերսոնը հայտնել է, որ մինչև ընտրությունները չի հանդիպել Թրամփի հետ, իսկ երբ ստացել է պետքարտուղարությունը գլխավորելու առաջարկը, ուղղակի շշմել է:
ԱՄՆ պետքարտուղարը հավելել է, որ նպատակ ուներ 2017 թվականից հանգստի անցնել, որպեսզի ավելի շատ ժամանակ անցկացներ թոռների հետ: