Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուի հետ Երևան է ժամանել նաև թուրքական հեղինակավոր «Զաման» պարբերականի թղթակիցը, ով զրուցել է Դավութօղլուի դեմ ակցիային մասնակցող ՍԴՀԿ ներկայացուցիչ Դմիտրի Մարտիրոսյանի հետ։ «Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունները բարելավելու համար ոչինչ չի անում։ Բացի այդ էլ, Թուրքիան չի ցանկանում ընդունել Հայոց ցեղասպանությունը։ Թուրքիան աջակցում է նաև Ադրբեջանին ու փակ պահում սահմանները, ինչը բացասականորեն է ազդում մեզ վրա»,-նշել է Մարտիրոսյանը։ Նշենք, որ «Զաման» պարբերականը թուրքական մյուս լրատվամիջոցների պես այցի վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցելիս շեշտը դրել է Դավութօղլուի դեմ բողոքի ակցիաների վրա։
ՍԴՀԿ մամլո հաղորդագրություն