Կահիրեի քրեական դատարանը նախկին նախագահ Մուհամեդ Մուրսիին դատապարտել է 20 տարվա ազատազրկման:
CBS news-ի փոխանցմամբ` Մուրսին մեղավոր է ճանաչվել 2012-ին ցուցարարների սպանության համար:
Մուրսիի և գործով անցնող մեղավոր ճանաչված այլ անձանց համար այլ` ավելի խիստ դատավճիռ էր սպասվում, նկատում է աղբյուրը: Տեսականորեն Մուրսիին ու նրա խորհրդականներին կարող էր մահապատիժ սպառնալ:
2012-ի դեկտեմբերին տեղի ունեցած բախումների ժամանակ 10 ցուցարար էր սպանվել:
Amnesty International-ը այս դատավճիռը «ծաղր» է անվանել: