Երկուշաբթի օրը կյանքի 102-րդ տարում մահացած միլիարդատեր Դևիդ Ռոկֆելերին ամենայն հավանականությամբ կհուղարկավորեն Նյու Յորքի Պոկանտիկո-Հիլլսում գտնվող ընտանեկան գերեզմանոցում: Այս մասին ասել է հայտնի ընտանիքի մամուլի խոսնակ Ֆրեյզեր Սայթելը:
The Journal News/lohud.com-ը գրում է, որ վերոնշյալ գերեզմանոցում են հուղարկավորված Դևիդ Ռոկֆելերի կինը, ծնողները, 5 քույր ու եղբայրներից 4-ը:
Նշենք, որ Դևիդ Ռոկֆելերը մարդկության պատմության առաջին դոլարային միլիարդատեր Standard Oil-ի հիմնադիր Ջոն Դևիսոն Ռոկֆելերի թոռն է: