Հասարակություն 

Հայտնաբերվել է դի /լրացված/

Մարտի 23-ին, ժամը 22:18-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Եղբայրության փողոցի թիվ 14 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում հեռախոսազանգերին և դռան թակոցներին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակում` բազմոցին, հայտնաբերել 1960 թ. ծնված Գ. Պ.-ի դին:

***

Մարտի 23-ին, ժամը 17:10-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Թումանյանի տարածաշրջանում քաղաքացին ընկել է Դեբեդ գետը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները Մ-6 ավտոճանապարհի Ալավերդի-Հաղպատ հատվածի 3-րդ կմ-ին հարակից Դեբեդ գետում հայտնաբերել են 1967 թ. ծնված Ռ. Ա.-ի դին:

Դին հանձնել են շտապօգնության աշխատակիցներին:

Նույն շարքից