Հասարակություն 

Ուրիխանյանից փախածները. shame.am

«Ծառուկյան» դաշինքում առոք-փառոք տեղ զբաղեցրած նախալակոտ Տիգրան Ուրիխանյանը այս օրերին ոչ մի կերպ չի կարողանում ինքնադրսևորվել: Մեծ է ցանկությունը` ապացուցելու, որ ինքն էլ ինչ-որ բան նշանակում է և կարող է գոնե չնչին չափով օգուտ բերել ընդհանուր գործին, սակայն որքան աճում են ձգտումները, այնքան նվազում են արդյունքները: Իսկ հիմա ընդհանրապես սկսել են տագնապալի լուրեր հասնել նրան այն մասին, որ իր փոքրաթիվ համակիրների շրջանակն օր-օրի նվազում ու դատարկվում է: Ընդ որում, նրանից երես թեքողները ոչ միայն անցնում են մրցակիցների ճամբարներ, այլև գնում են «Ծառուկյան» դաշինքի մեկ այլ թեկնածուի մոտ: Այլ կերպ ասած, պատրաստ են ձայներ բերել, բայց ոչ Ուրիխանյանի համար:

Այս օրերին լուրեր են շրջանառվում, որ թիվ 2 ընտրատարածքում հակամարտություն է սկսվել «Ծառուկյան դաշինքի» ռեյտինգային թեկնածուների՝ Զոհրաբ Զոհրաբյանի և Ուրիխանյանի կողմնակիցների միջև: Զոհրաբյանի մարդիկ փորձել են իրենց կողմ տանել Ուրիխանյանի ենթաշտաբներից մեկը, ինչի արդյունքում լուրջ լարում է առաջացել, սակայն հարցը կարգավորվել է շտաբի պետ Իշխան Զաքարյանի միջամտությամբ:

Այն, որ մի ամբողջ ենթաշտաբ կարելի է առարկայի պես մի տեղից մյուսը տեղափոխել, դա, ինչ խոսք, հետաքրքիր երևույթ է: Մյուս կողմից էլ` լիովին կարելի է հասկանալ այդ մարդկանց, որոնք կրակն են ընկել կամ իրենց խելքի ձեռքը, կամ Տիգրան Ուրիխանյանի, իսկ ավելի հավանական է, որ երկուսն էլ միասին, և հիմա այս կտրուկ տեղաշարժով ուզում են գոնե կաշիները փրկած լինել և ընտրել չարյաց փոքրագույնը:

Զգալով իր մոտալուտ և ջախջախիչ պարտության շունչը, Ուրիխանյանին նման իրավիճակում ուրիշ ոչինչ չի մնում անելու, քան ձևացնելու, թե իբր արտաքին լուրջ վտանգներ կան և ինքը դրանց զոհն է դառնալու: Ու դրա համար հիմա նոր բան է մտածել: Նա հայտարարել է, թե կա լուրջ մտավախություն, որ քվեարկության պրոցեսում և հատկապես հաշվարկի ժամանակ կարող են տեղի ունենալ որոշակի խախտումներ: Ցանկացած մտավախություն պիտի հիմքեր ունենա, այսինքն առնվազն պետք են փաստարկված ապացույցներ այն մասին, թե ինչ-որ մեկը կամ մարդկանց խմբեր պատրաստվում են կեղծել արդյունքները: Սակայն նախալակոտ Ուրիխանյանը նման փաստեր չունի, ընդամենը կեղծ տագնապ է հնչեցնում, որ հետո կարողանա արդարացնել սեփական ձախողումները: Իսկ որպեսզի պատկերն ավելի հավաստի ներկայանա, կազմակերպել է հանդիպում վստահված անձանց հետ` նրանց պատմելով սարսափելի հեքիաթներ չար հոգիների ու դրանց դավադրությունների մասին: Սրանք էլ լսել են ու ցրվել են տները` հասկանալով, որ Ուրիխանյանի երգը երգված է, իսկ իրենց դա չի վերաբերում: Իրենց գործը հսկելն է` կհսկեն, փողին մունաթ:

Հետգրություն

Ինչ վերաբերում է տեղեկությանը, թե Զոհրաբ Զոհրաբյանը փորձել է Ուրիխանյանի ենթաշտաբի հետ միասին վերցնել նաև վերջինիս մարդկանց, ապա պետք է զգուշացնել պրն Զոհրաբյանին, որ Ուրիխանյանի ողջ թիմը, առաջինից վերջինը, ոչ այլ ինչ են, եթե ոչ լակոտության կայացման ճանապարհին գտնվող անբարոյական և ստոր արարածներ: Պե՞տք են դրանք արդյոք պրն Զոհրաբյանին:

Աղբյուրը՝ shame.am

Նույն շարքից