Հասարակություն 

Արգելափակվել են ավտոմեքենաներ

Մարտի 26-ին, ժամը 21։19-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Մեծ Մասրիկ ավտոճանապարին ցեխակույտի մեջ արգելափակվել է ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենա.անրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Վարդենիս-Մեծ Մասրիկ ավտոճանապարի 4-րդ կմ-ին արգելափակումից դուրս են բերել ՈՒԱԶ մակնիշի 34 TQ 645 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ. Գ. և 3 ուղևոր)։

***

Մարտի 26-ին, ժամը 13:01-ին ահազանգ է ստացվել, որ Ապարան-Քուչակ ավտճանապարհին «Վազ 21-07» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից արգելափակվել է ձյան շերտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն Ապարան-Քուչակ ավտոճանապարհի 7-րդ կմ-ի հատվածից արգելափակումից դուրս են բերել 364 LP 15 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Ս.):

Նույն շարքից