ԱՄՆ պետքարտուղարությունը դատարապարտել է Ռուսաստանի տարբեր քաղաքներում տեղի ունեցած բողոքի ակցիաների ժամանակ այդ ակցիաների մասնակիցների և լրագրողների ձերբակալությունը և կոչ է արել ռուսական իշխանություններին ազատ արձակել վերջիններիս: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է պետքարտուղարության մամուլի խոսնակ Մարկ Թոները:
«ԱՄՆ-ը վճռականորեն դատապարտում է ամբողջ Ռուսաստանում հարյուրավոր անմեղ ցուցարարների, լրագրողների ձերբակալությունը: Տեղի ունեցածը չի համապատասխանում դեմոկրատիայի արժեքներին»,-ասել է Թոները:
ԱՄՆ իշխանություններն իրենց անհանգստությունն են հայտնել մասնավորապես ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի ձերբակալության մասով՝ հավելելով, որ ամերիկյան կողմը շարունակելու է հետևել դեպքերի զարգացմանը:
Հիշեցնենք, որ մարտի 26-ին Ռուսաստանի մեծ թվով քաղաքներում տեղի ունեցած ցույցերի ժամանակ բերման է ենթարկվել ավելի քան 500 քաղաքացի, այդ թվում նաև հայտնի քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին: