Հասարակություն 

Վաղ թե ուշ, Թուրքիան ճանաչելու է Հայոց ցեղասպանությունը, ինչը շատ կարևոր իրադարձություն կլինի. Քերոլայն Քոքս

Հռոմի պապի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ արած հայտարարությունը կարող է խրախուսել կաթոլիկ պետություններին` հետևել նույն քայլին ու ճանաչել Հայոց ցեղասպանությունը: «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց բարոնուհի Քերոլայն Քոքսը:

 

Վերջինս նշեց, որ ամերիկյան շատ նահանգներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը՝ ցավ հայտնելով, սակայն, որ հենց ԱՄՆ-ի կառավարությունը չի ընդունել:

 

«Աղոթում ենք, որ Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ն ճանաչեն Հայոց ցեղասպանությունը»,- ասաց Քերալայն Քոքսը:

 

Բարոնուհին ասաց նաև, որ Մեծ Բրիտանիայի դիրքորոշման մեջ որոշակի փոփոխություններ է նկատում՝ հույս հայտնելով նաև, որ Գերմանիան էլ կճանաչի Հայոց ցեղասպանությունը:

 

Բարոնուհին համոզմունք հայտնեց, որ, վաղ թե ուշ, Թուրքիան ճանաչելու է Հայոց ցեղասպանությունը, ինչը շատ կարևոր իրադարձություն կլինի հայերի համար:

 

Քերոլայն Քոքսի հավաստմամբ՝թուրքական իշխանությունների համար ավելի հեշտ կլիներ, եթե Ցեղասպանության ճանաչումը չընդունեին որպես ամոթ, այլ՝ որպես պատվի հարց:«Հաջորդ գործոնը, որի պատճառով Թուրքիան չի ընդունում  Ցեղասպանությունը, դա պահանջատիրության հարցն է, Անկարան վախենում է դրանից»,- ասաց բարոնուհին:

Նույն շարքից