Հասարակություն 

Ղազախ ֆուտբոլիստների օդանավը Երևանից օդ բարձրանալուց հետո արտակարգ վայրէջք է կատարել «Զվարթնոցում»

Ղազախստանի հավաքականի ֆուտբոլիստների օդանավը ստիպված է եղել արտակարգ վայրէջք կատարել «Զվարթնոց» օդանավակայանում: Այս մասին հայտնում է ղազախ լրագրող Երբել Քաիրովը:

«Օդանավը ստիպված արտակարգ վայրէջք է կատարել Երևանում, որտեղից օդ էր բարձրացել: Որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ խնդիրներ են ի հայտ եկել շասիի հետ: Ղազախ ֆուտբոլիստները կարող են հայրենիք վերադառնել ուրիշ օդանավով»,-գրել է Քաիրովը թվիթերյան իր էջում:

Նույն շարքից