Հասարակություն 

Սեռը փոխած մոդել Անդրեա Պեժիչը հայտնի կոսմետիկ բրենդի դեմքն է դարձել

Սեռը փոխած մոդել Անդրեա Պեժիչը (դարձել է աղջիկ) հայտնի Make Up For Ever բրենդի դեմքն է դարձել, գրում է gazeta.ru-ն: Պեժիչը դարձել է առաջին տրանսգենդեր մոդելներից մեկը, ում առաջարկել են մասնակցել կոսմետիկ գովազդային արշավին:

 

Vogue ամսագրին տված հարցազրույցում 23-ամյա Պեժիչը խոստովանել է, որ նախընտրում է մասնակցել ֆոտոնկարահանումներին, իսկ պոդիումի վրա նա փոքր-ինչ սթրես է տանում:

 

People ամսագիրն իր հերթին նշում է, որ Պեժիչը դարձել է առաջին տրանսգենդեր մոդելը, որը հայտնվել է Vogue-ում:

 

Ավելի վաղ հաղորդվել է, որ սեռը փոխած Անդրեյ Պեժիչն առաջին անգամ պոդիում է դուրս եկել կնոջ տեսքով:

Նույն շարքից