Թուրքիան մտադիր է քննարկումներ սկսել Ռուաստանի հետ՝ նպատակ ունենալով հասնել այն բանին, որ երկու երկրների քաղաքացիները կարողանան Ռուսաստան և Թուրքիա մեկնել ներքին անձնագրերով: Նման հայտարարությամբ հանդես է եկել Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն, ով մարտի 29-ին մեկնելու է Ռուսաստան:
«Դեռ մինչև այն տխուր միջադեպը (թուրքական օդուժի կողմից ռուսական ինքնաթիռի կործանումը) լուրջ բանակցություններ են եղել այս թեմայի շուրջ: Հիմա, երբ մեր հարաբերությունները կարգգավորվել են, մենք կարող ենք շարունակել այդ բանակցությունները»,-ասել է նա:
Չավուօղլուն նաև հավելել է, որ օդանավակայաններում համապատասխան սարքավորումներ են տեղադրվում, որոնք կարող են ստուգել վերոնյալ փաստաթղթերը: