Պերուի Խուաույան գյուղի 86-ամյա բնակիչը 2 տարի դուրս չի եկել իր փայտե խրճիթից, քանի որ կինը նրան կապել է ձեռնաշղթաներով։ Ոստիկանների օգնությամբ ազատված թոշակառուն պատմել է, որ կինը վախեցել է, թե ինքը կփախչի։ «Գերության» ընթացքում տղամարդը սարսափելի նիհարել է, գրում է Вести-ն։
Այն մասին, որ 86-ամյա Պաբլո Տամարիզ Կորակիլոյի հետ մի բան այն չէ, ոստիկաններն իմացել են հարևաններից, ովքեր իմացել են, որ կինը պարբերաբար նրա ձեռքերին ձեռնաշղթաներ է հագցնում։
«Կինն ասում էր, որ դա անում է նրա իսկ համար, որպեսզի չփախչի։ Սակայն մենք նույնիսկ չէինք էլ պատկերացնում, որ նա այդպես կապված վիճակում է գտնվում միշտ»,- պատմել է հարևանը։
«Ազատված գերին» այժմ գտնվում է հիվանդանոցում։ Կնոջ հետ նա այլևս չի ապրի, նրա համար սոցիալական ապաստան են փնտրում։