Հասարակություն 

Հրազդան-Սևան ավտոճանապարհին Mitsubishi IO-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորակում

analitik.am

Մարտի 27-ին, ժամը 12.37-ին ահազանգ է ստացվել, որ Հրազդան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. Mitsubishi IO մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորակում. կա երկու տուժած, անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի  Երևան-Սևան հատվածի 42-րդ կմ-ին Mitsubishi IO մակնիշի 35 CR 216 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1977 թ. ծնված Ս. Ս.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել մոտակա ձորակը (մոտ 10 մ):

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը և ուղևոր՝ 1978 թ. ծնված Հ. Մ.-ը տեղի ուժերով հոսպիտալացվել են Հրազդանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները ուղղել են ավտոմեքենան և հոսանքազրկել։

Նույն շարքից